Ծրագերի մշակման ղեկավար at Teach For Armenia
Yerevan, , Armenia -
Full Time


Start Date

Immediate

Expiry Date

17 Apr, 26

Salary

0.0

Posted On

17 Jan, 26

Experience

10 year(s) or above

Remote Job

Yes

Telecommute

Yes

Sponsor Visa

No

Skills

Project Management, Curriculum Development, Team Leadership, Educational Technology, Adult Education, Collaboration, Innovation, Assessment, Instructional Design, Communication, Creativity, Needs Assessment, Research, Training, Mentoring, Problem Solving

Industry

Education Administration Programs

Description
Մեր մասին «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը ձգտում է հաղթահարել կրթական անհավասարությունը Հայաստանում և ստեղծել հավասար հնարավորություններ բոլոր երեխաների համար՝ բացահայտելով նրանց ամբողջ ներուժը։ Նախորդ տասնամյակում մենք ընդլայնել ենք մեր գործունեության շրջանակը՝ Ուսուցիչների առաջնորդության ծրագրից մինչև կրթական ծրագրերի համապարփակ էկոհամակարգի կառավարում, ցուցաբերելով համակողմանի մոտեցում կրթության անհավասարության հաղթահարմանը։ Մեր առաքելությունն է վերաիմաստավորել յուրաքանչյուր երեխայի համար գերազանց կրթություն ապահովելու նպատակն ամբողջ հանրապետությունում։ Քաջալերելով աշակերտներին՝ արտահայտելու իրենց կարծիքը և մասնակցելու հարափոփոխ աշխարհի կերտմանը, միաժամանակ կառչած մնալով իրենց համայնքներին, մենք նպատակ ունենք ձևավորել ավելի պայծառ ապագա բոլորի համար։ Այս տեսլականին հասնելու համար անհրաժեշտ է համագործակցություն և առաջնորդություն բոլոր մակարդակներում՝ դասարաններից մինչև քաղաքականության մշակման ոլորտներ։ Միասին մենք ջանում ենք պայմաններ ապահովել, որ Հայաստանում յուրաքանչյուր երեխա իր կյանքի ընթացքում ստանա որակյալ կրթություն, որին արժանի է։ «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի»-ն սկսել է իր գործունեությունը Ուսուցիչների առաջնորդության ծրագրով, որը հավաքագրում և վերապատրաստում է նպատակասլաց երիտասարդ առաջնորդների՝ անապահով համայնքներում դասավանդելու նպատակով, ձևավորելով մանկավարժների սերունդ, որը նվիրված է կրթության վերափոխման գաղափարին։ Հայաստանի կրթական մարտահրավերների վերաբերյալ մեր պատկերացումների ընդլայնմանը զուգընթաց, ընդարձակվել է նաև մեր առաքելությունը: Այսօր մենք իրականացնում ենք մի շարք նորարարական ծրագրեր, որոնք միտված են խթանելու համակարգային փոփոխությունները․ - Ուսուցիչների առաջնորդության ծրագիր - «Սերունդ» - «Ուսուցչական առաջնորդության» մագիստրոսական ծրագիր - 30 կրեդիտանոց մանկավարժական դասընթաց - Հանրային քաղաքականության լաբորատորիա - «Կայծ» նորարարության ինկուբատոր Երկարաժամկետ հեռանկարում մենք կերտում ենք համայնք, որտեղ ներգրավված են փոփոխություններ իրականացնող անհատներ՝ ուսանողներ, շրջանավարտներ, պետական ​​պաշտոնյաներ, համայնքային գործընկերներ և աջակիցներ։ Թիմի մասին Ուսումնական նախագծման բաժինը ընդհանուր Գործառնական բաժնի անքակտելի մասն է, որի կազմում ներառված են նաև Անձնակազմի և կազմակերպության մշակույթի բաժինն ու Ուսուցիչների առաջնորդության ծրագիրը: Որպես կազմակերպության գաղափարական կենտրոն՝ Ուսումնական նախագծման բաժինը պատասխանատու է «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի»-ի հիմնական ծրագրերը խթանող բովանդակության ձևավորման և կատարելագործման համար: Բաժնի հիմնական ուշադրությունը կենտրոնացած է ծրագրերի մշակման գործընթացի վրա, որոնք համահունչ են կազմակերպության ռազմավարական շրջանակի՝ «Առագաստի» նպատակներին։ Սկսած Ուսուցիչների առաջնորդության ծրագրից (ՈՒԱԾ) մինչև մագիստրոսական ծրագիր, այդ թվում՝ 30 կրեդիտանոց մանկավարժական դասընթացը և «Սերունդ» վերապատրաստման ծրագիրը, Ուսումնական նախագծման բաժինը ապահովում է, որ բոլոր նախաձեռնությունները համալրված լինեն ազդեցիկ, առաջադեմ և կազմակերպության առաքելությանը միտված բովանդակությամբ: Խթանելով ստեղծարար մտածողությունը և համապատասխանեցնելով կազմակերպման ուսումնական նախագծման գործընթացը ռազմավարական նպատակներին՝ բաժինը առանցքային դերակատարություն ունի կազմակերպության կրթական հավասարության տեսլականի իրագործման գործում: Հաստիք Ծրագրերի մշակման ղեկավարն առանցքային դերակատարում ունի «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի»-ի Ուսուցիչ-առաջնորդների հաջողության ձևավորման գործում՝ մշակելով և տրամադրելով առարկայական բովանդակություն և աջակցություն, որը համապատասխանում է պետական ​​չափորոշիչներին և կազմակերպության առաքելությանը: Հաշվետու լինելով Ուսումնական նախագծման բաժնի ղեկավարին՝ հաստիքի շրջանակում թեկնածուն պարտավոր է ղեկավարել ոլորտային մասնագետների թիմ, նպատակ ունենալով ստեղծել բարձրորակ ուսումնական նյութեր, գործիքներ և ռեսուրսներ, որոնք կօգնեն նախապատրաստվել Ուսուցիչ-առաջնորդներին անցնել ​​կամավոր պետական ատեստավորում: Բացի առարկայական աջակցության համակարգումից, Ծրագրերի մշակման ղեկավարը խթանում է նորարարությունները՝ ուսումնասիրելով և ներդնելով նորարարական գործիքներ, այդ թվում՝ արհեստական բանականությամբ աշխատող տեխնոլոգիաներ՝ կրթական գործընթացների կատարելագործման նպատակով։ Նա պարտավոր է մշակել և թողարկել կրթական բովանդակության և նյութերի հրապարակման բաց և հասանելի հարթակ (օրինակ՝ dasavandir.org), որը կծառայի որպես մատչելի ռեսուրս Հայաստանի մանկավարժների համար։ Խթանելով համագործակցությունը թիմերի միջև՝ հաստիքն ապահովում է համապատասխանություն կազմակերպության ավելի լայն նպատակներին և նպաստում է Ուսուցիչ-առաջնորդների մասնագիտական ​​զարգացմանը՝ հնարավորություն տալով ձևավորել փոխակերպող ուսումնական միջավայրեր: Փորձառություն Նախագծային մտածողություն. Ծրագրերի մշակման ղեկավարը պետք է տիրապետի նախագծային մտածողության մոտեցումներին և կարողանա կիրառել դրանք՝ մեր օգտատերերի կարիքներին արձագանքող ծրագրեր մշակելու նպատակով։ Ուսուցում և գնահատում. «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի»-ն կողմ է լինել շարունակաբար սովորող կազմակերպություն։ Դա հնարավոր է միայն մեր ազդեցության հետևողական և խորքային գնահատման միջոցով, որի արդյունքում մենք կարող ենք ձևավորել գիտելիքներ և ծրագրերում ներառել ստացված դասերը։ Մանկավարժություն և մեծահասակների կրթություն (անդրագոգիա). լինելով կրթության միջոցով փոխակերպում իրականացնող կազմակերպություն՝ Ծրագրերի մշակման ղեկավարը պարտավոր է ունենալ խոր հանձնառություն՝ ուսումնասիրելու և կիրառելու ուսուցման բազմազան մեթոդներ՝ ի նպաստ դպրոցահասակ և մեծահասակ սովորողների զարգացման։ Համատեղ ստեղծագործական գործընթացի ղեկավարում. Ծրագրերի մշակման ղեկավարը պետք է լինի ոչ միայն թիմի արդյունավետ ղեկավար, այլև ապահովի, որ յուրաքանչյուր թիմակից համագործակցի տարբեր անձանց հետ՝ համատեղ լուծումներ մշակելու նպատակով։ Հեռավար ուսուցում. «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի»-ի Ուսուցիչ-առաջնորդները բնակվում և դասավանդում են Հայաստանի տարբեր մարզերում։ Մեր հիմնական ծրագիրը հարմարեցված է հեռավար՝ համաժամանակյա և ոչ համաժամանակյա ուսուցման ձևաչափերին։ Մեզ անհրաժեշտ են մասնագետներ, որոնք կկարողանան նախագծել և մշակել ծրագրեր, որոնք իրականացվում են հեռավար ուսուցման միջոցով։ Լրացուցիչ որակավորումներ Թիմերի ղեկավարման առնվազն 10 տարվա փորձը կդիտվի որպես առավելություն։ Հայերենին և անգլերենին վարժ տիրապետումը պարտադիր է։ Պահանջվում է դրական թիմային մշակույթ ձևավորելու դրսևորված փորձառություն։ Առաջնահերթություն կտրվի այն թեկնածուներին, ովքեր ունեն մարդկային ռեսուրսների կամ ծրագրերի կառավարման ոլորտում աշխատանքային փորձ։ Պահանջվում է առնվազն բակալավրի աստիճանի առկայություն։ Նախընտրելի է թեկնածուի անձնական կապը հայկական համատեքստին և/կամ աշխատանքային փորձը Հայաստանում։ Հիմնական պարտականություններ Թիմի ղեկավարում (30%) Ղեկավարել ոլորտային ութ մասնագետից կազմված թիմ՝ պետական ​​կամավոր ատեստավորման գործընթացում Ուսուցիչ-առաջնորդների հաջողությանը նպաստող ծրագրերի մշակման համակարգվածությունն ու արդյունավետությունը ապահովելու նպատակով։ Խթանել համագործակցային և նորարարական աշխատանքային միջավայր՝ խրախուսելով թիմի անդամների միջև բաց հաղորդակցությունն ու գործընկերային աշխատելաոճը։ Անցկացնել կանոնավոր թիմային հանդիպումներ և անհատական ​​քննարկումներ՝ առաջընթացն ուսումնասիրելու, կառուցողական արձագանք տրամադրելու, խնդիրներին անդրադառնալու և նպատակների ու առաջնահերթությունների շուրջ միասնականություն պահպանելու նպատակով։ Խթանել թիմում շարունակական ուսուցման և հմտությունների զարգացման մոտեցումները՝ տրամադրելով կիրառելի հետադարձ կապ և բացահայտելով աճի ու մասնագիտական առաջխաղացման հնարավորությունները։ Սերտորեն համագործակցել Առաջնորդության զարգացման մենեջերների, Ուսուցման աջակցության մասնագետի և «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի»-ի ծրագրերի ղեկավարների հետ՝ թիմերի միջև միասնականություն, համակարգվածություն և արդյունավետ հաղորդակցություն ապահովելու նպատակով։ Առարկայական աջակցություն Ուսուցիչ-առաջնորդների համար (40%) Հետևել և վերահսկել ծրագրի մշակման առաջընթացը՝ արձագանքելով նախագծման և իրականացման փուլերում առաջացող խնդիրներին ու մարտահրավերներին։ Ապահովել, որ ինքնուրույն ուսուցման բոլոր նյութերը և առարկայական աջակցությունը համապատասխանեն կրթական կանոնակարգերին, չափորոշիչներին և կազմակերպության ռազմավարական նպատակներին։ Համակարգել ուսանողների համար նախատեսված ստանդարտացված ակադեմիական գնահատումների մշակման և իրականացման փուլերը՝ ապահովելով որակը և համապատասխանությունը կազմակերպության գերակա ուղղություններին։ Մշակել և իրականացնել նախագծերի պլաններ՝ ապահովելով կրթական ծրագրերի և առարկայական աջակցության նախաձեռնությունների ժամանակին իրականացումը։ Կատարել կարիքների գնահատում՝ պարզելու առկա ծրագրերի բացերը և հստակեցնելու անհատականացված առարկայական աջակցության անհրաժեշտ պահանջները։ Հսկել առարկայական կամ թեմատիկ ուղղությունների յուրահատուկ պահանջներին հարմարեցված աջակցության մեխանիզմների մշակման և ներդրման գործընթացները։ Համագործակցել Առաջնորդության զարգացման մարզային մենեջերների հետ՝ ոլորտային մարտահրավերները բացահայտելու և Ուսուցիչ-առաջնորդների համար արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով։ Ապահովել, որ ինքնուսուցման և առարկայական աջակցության բոլոր նյութերը համապատասխանեն ճշգրտության, հստակության և արդյունավետության բարձր չափանիշներին։ Նորարարություն և հետազոտություն (20%) Ուսումնասիրել և գնահատել զարգացող գործիքները, մասնավորապես արհեստական բանականությամբ աշխատող տեխնոլոգիաները՝ Ուսուցիչ-առաջնորդների և կազմակերպության անձնակազմի կրթական մեթոդներն ու մոտեցումները կատարելագործելու նպատակով։ Հետազոտել կրթական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային լավագույն փորձը և ոլորտային նորարարությունները՝ բացահայտելով կազմակերպության ծրագրերում դրանց տեղայնացման հնարավորությունները։ Փորձարկել նորարարական գործիքներ և մեթոդաբանություններ՝ հավաքելով հետադարձ կապ և կատարելագործելով մոտեցումները կազմակերպչական ավելի լայն կիրառումն ապահովելու համար։ Մշակել, թողարկել և համակարգել բաց ռեսուրսների հարթակ (օրինակ՝ Dasavandir.org)՝ կազմակերպության փորձը և նյութական ռեսուրսները Հայաստանի մանկավարժներին հասանելի դարձնելու նպատակով։ Ապահովել վերապատրաստում և ռեսուրսների հասանելիություն՝ օգնելու կազմակերպության անձնակազմին և Ուսուցիչ-առաջնորդներին՝ արդյունավետ կիրառելու նոր տեխնոլոգիաները ուսուցման արդյունքների կատարելագործման նպատակով։ Մշակել և ներդնել ուսումնական նախագծման գործիքներ՝ ծրագրի ընդհանուր արդյունավետությունը բարձրացնելու համար։ Աջակցություն կազմակերպության և միջհամագործակցային նախաձեռնություններին (10%) Ակտիվորեն մասնակցել կազմակերպության մասշտաբով իրականացվող միջոցառումներին և նախաձեռնություններին` կազմակերպության մշակույթը հզորացնելու և ռազմավարական նպատակներին հասնելու համար։ Աջակցել միջգերատեսչական աշխատանքային խմբերին և նախագծերին՝ ապահովելով համապատասխանությունը կազմակերպության համապարփակ նպատակներին։ ԾԱՆՈՒՑՈՒՄ. «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի»-ն զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է, որը գործում է դինամիկ համակարգով: Մեր թիմը պետք է ճկուն լինի, քանի որ կազմակերպությունն ընդլայնվում է: Մենք փնտրում ենք վճռական և իրավիճակին հարմարվող առաջնորդների: Պետք է նկատի ունենալ, որ պարտականությունները կարող են փոխվել ժամանակի ընթացքում:
Responsibilities
The Program Development Manager is responsible for leading a team of subject matter experts to create high-quality educational materials and support for Teacher-Leaders. This role also involves promoting innovation and developing educational content that aligns with the organization's mission and standards.
Loading...