Տեղեկատուի համակարգող at TUMO Center for Creative Technologies
Yerevan, , Armenia -
Full Time


Start Date

Immediate

Expiry Date

11 Oct, 26

Salary

0.0

Posted On

13 Jul, 26

Experience

0 year(s) or above

Remote Job

Yes

Telecommute

Yes

Sponsor Visa

No

Skills

Communication Skills, Teamwork, Organizational Skills, Prioritization, Internet Tools, English Language

Industry

Higher Education

Description
Բաժնի մասին Գործառնությունների բաժինը պատասխանատու է Հայաստանում գործող բոլոր Թումո կենտրոններում ուսումնական փորձառության ամենօրյա համակարգման համար։ Թիմն ապահովում է, որ ուսանողները սահուն անցնեն Թումոյի ուսուցման բոլոր փուլերով՝ ինքնուսուցումից մինչև դասընթացներ և նախագծային աշխատարաններ՝ ստեղծելով համակարգված, ջերմ և ոգեշնչող միջավայր։ Հաստիքի մասին Տեղեկատուի համակարգողը ուղղորդում և աջակցում է այցելուներին, տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն և հետևում սպասասրահի կարգուկանոնին՝ ապահովելով կենտրոնի աշխատանքների հարթ և արդյունավետ ընթացքը: Աշխատանքը հերթափոխային է՝ շաբաթը 4 օր: Աշխատանքային օրերին՝ 14:00 - 21:30 Շաբաթ՝ 09:30 - 17:00 կամ 12:30 - 20:00 Կիրակի՝ 09:30 - 17:00 կամ 10:30 - 18:00 Աշխատանքային պարտականություններ Դիմավորել Թումո ուսանողներին, ծնողներին և հյուրերին, պատասխանել նրանց հարցերին՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն Հետևել ուսանողների մուտքերին և ելքերին, ինչպես նաև ապահովել կարգուկանոն սպասասրահում և Թումոյի տարածքում Աջակցել ուսանողներին և աշխատակիցներին տեխնիկական և կազմակերպչական հարցերում՝ ըստ սահմանված ընթացակարգի Փոխանցել առաջացած ցանկացած խնդիր համապատասխան բաժիններին և տեղեկացնել դրանց մասին անմիջական ղեկավարին Ամփոփել հետադարձ կապը և կազմել շաբաթական հաշվետվություններ Անհրաժեշտ հմտություններ Ունես զարգացած հաղորդակցման հմտություններ և կարողանում ես արդյունավետ աշխատել թիմում Ունես լավ կազմակերպչական հմտություններ և կարողանում ես կատարել տարբեր առաջադրանքներ՝ ճիշտ սահմանելով առաջնահերթությունները Ունես համացանցի հիմնական գործիքների կիրառման հմտություններ Ուսանող ես և/կամ Թումո շրջանավարտ, և ուզում ես համատեղել սովորելու և փորձ ձեռք բերելու հնարավորությունը Տիրապետում ես անգլերենի, որը կդիտվի որպես առավելություն Արտոնություններ Բժշկական ապահովագրություն և զեղչ՝ ճանապարհորդական ապահովագրության համար Աջակցություն աշխատանքային թույլտվություն ստանալու և բանկային հաշիվ բացելու հարցում Նոր տարվա լրացուցիչ արձակուրդային օրեր՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին 5 լրացուցիչ արձակուրդային օրեր Ծննդյան օրվա արձակուրդ Կդիտարկվեն միայն այն հայտերը, որտեղ կցված է թարմացված ինքնակենսագրական (CV): Եթե դեռ չունես ինքնակենսագրական (CV), կարող ես ներբեռնել հետևյալ ձևանմուշը, լրացնել քո տվյալները և վերբեռնել դիմելիս։
Responsibilities
The coordinator is responsible for greeting students and guests, providing information, and maintaining order within the center's premises. They also provide technical and organizational support and prepare weekly feedback reports.
Loading...